Воскресенье, 2025-02-09, 0:49 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

Բերքաշատի «Տիրամայրը»

 

Բերքաշատի «Տիրամայրը»

 

Արմաւիրի մարզում գտնուող սահմանային Բերքաշատ գիւղի նորակառոյց եկեղեցին տեղաբնակ բարերարի՝ Խաչիկ Խաչատրեանի աստուածահաճոյ ձեռնարկումի շնորհիւ համայնքի կեանքում տեղի ունեցած վերջին եւ միակ արտառոց իրողութիւնն է գիւղի երկարամեայ կենսագրութեան մէջ:

Սուրբ Խաչ եկեղեցին ճարտարապետ Խաչիկ Դանիէլեանի հերթական աշխատանքներից է, ուր նրա հայեցի միտքը լիարժէքօրէն համապատասխանել ու բխել է հայ եկեղեցաշինութեան աւանդական ու դասական կանոններից: Մէկ տարի դեռ չկայ ինչ գործում է նորակերտ Սուրբ Խաչը, պատարագ, կնունք, հարսանիք, եկեղեցական ծէսեր ու հաւատացեալների կիրակնամուտեան մոմավառութիւններ… Արտաքին ամրութեանն ու խրոխտ տեսքին եկեղեցու դռներից ներս փոխարինում է քրիստոնէական խոնարհումի ու մարդասիրական վեհագոյն զգացումների աստուածընկալ աշխարհը: Կամարակապ սիւների արանքներով ներս թափանցող արեւի շողերը խորհըրդաւոր լուսաւորութեամբ են պարուրում խորանը ուր նրա գորովանքի թագաւորութիւնն է՝ Տիրամայրը…

… Ժամանակների մէջ չխամրող ու մշտական մի կերպար, որին պատկերել են վերածննդի հսկաներն ու ժամանակակից գեղարուեստի շռնդալից անունները…

Հայ գեղարուեստի պատմութեան մէջ Աստուածամօր կամ Տիրամօր կերպարը լաւագոյնս պատկերել են Յովնադանեանը, Սուրէնեանցն ու Խանջեանը՝ ստեղծագործութիւններ, որոնք մնայուն արժէքներ են ինչպէս հայ գեղարուեստի այնպէս էլ հոգեւոր ժանրի ստեղծագործութիւնների շարքում: Այդ մեծերի ստեղծած կերպարներում Տիրամայրը հանդէս է գալիս հայուհու կերպարով, առաքինութիւնների իր արժէհամակարգով կարծես մօտենալով ու նոյնանալով Աստուածամօր կերպարի հետ: Ինչպէս բոլոր յայտնի հեղինակների ստեղծագործութիւններում Տիրամայրը կրում է իր մէջ ազգութիւն եւ ազգային պատկանելութիւն, որը բնական է եւ ընդունելի: Ժամանակակից գեղարուեստի մէջ ուր կերպարուեստի դասական կանոնները աստիճանաբար զիջում ու նահանջում են ստեղծագործող անհատի մտապատկերային կառուցուածքը դարձնելով գերիշխող նրա վրձնած կերպարի մարմնաւորման մէջ Աստուածամօր դասական կերպարը դուրս է կանոնիկ մօտեցումներից, երեւակայութեան ազատութեան մէջ ստեղծելով կերպարին շրջապատող նոր միջավայր, ինչի շնորհիւ Աստուածամայրը շատ աւելի հողեղէն է , ուստի աւելի մերձ ու ընկալելի: Կերպարի դիւրացումը բերում է իր հակառակ կողմը եւս ուր մեզանից մէկը լինելու նրա ընկալելիութեան հետ միասին կերպարը դառնում է միեւնոյն ժամանակ առեղծուածայնութիւնից ու սրբացնող հոգեւոր լոյսից աւելի անջատ: Վերացական արուեստի մէջ աւելի են յաջողուած ստեղծագործութիւնները աստուածաշընչեան թեմաներով, քան ռէալիստական ոճի աշխատանքներում, որոնք չգերազզանցելով անցեալի մնայուն գործերին չեն ստեղծում նաեւ ժամանակակից մտքի արտայայտութիւն, ինչի պակասը պայմանաւորուած է նկարչի ներքին ընկալումի, կերպարի ներաշխարհի ու արտաքին ամբողջական տեսքի մարմնացումի լիարժէքութեան բացակայութեամբ, ուր հեղինակը տալիս է աւելի շուտ հեքիաթային կերպարի մեկնութիւն՝ քան իրականութեան մէջ կատարելութեան չափանիշի վերապատկերում:

Գտածոյ կարելի է համարել ժամանակակից գեղանկարչի հոգեւոր թեմայով որեւէ յաջողուած ստեղծագործութիւն, այդ են վկայում Հայաստանի համարեայ բոլոր գործող եկեղեցիներում հանգրուանած սրբապատկեր կտաւները, խորանների նկարազարդումները, ուր կերպարային ամբողջականութեան մէջ պակասում են ստեղծագործողի ներքին ոգեւորութիւնը, կերպարի կատարելութեան համակարգի պատկերային արտայայտութիւնը, յաճախ նաեւ միջավայրի ու գունային համադրումների ոչ ճիշդ ընտրութիւնն ու ընդունուած չափանիշների մասնակի օգտագործման հետեւանքով յայտնի ստեղծագործութիւններից արուած անյաջող «ծաղկաքաղի» գայթակղութիւնը: Մինչդեռ, բոլոր ժամանակներում՝ Աստուածամօր պատկերը ոչ միայն արտայայտել է տուեալ ժամանակահատուածի եւս մի հանճարեղ նկարչի յայտնութիւն այլեւ դարձել իր ժամանակի դէմքը, հոգեւորի արտայայտութեան խտացուած պատկերը տուեալ դարաշրջանում: Այսօր իսկապէս տասնամեակների ստեղծագործական աւանդի մէջ լապտերի լոյսով կարելի է փնտռել Հայաստանի եկեղեցիներում Աստուածածնի յաջողուած ստեղծագործութիւնները… Իսկ ժամանակը չի սպասում, այն դնում է պահանջներ ու արձանագրում ստեղծուածը, մատնանշում բաց թողնուածն ու տանուլ տրուածը…

Գեղանկարիչ Հրաչ Հայրապետեանի «Երիտասարդ Տիրամայրը» ուրոյն ստեղծագործութիւն է, մէկը այն եզակի սրբապատկերներից, որ իր ամբողջականութեան մէջ կրում է Տիրամօր էութեանը մերձ ու հարիր պարզութիւն, մայրութեան ամբողջական էութիւն եւ սրբուհուն ու Աստծոյ ընտրեալ կնոջը բնորոշող առաքինութիւնների ոգեղէն առկայութիւն: Հայրապետեանի Տիրամայրը բաւականին երիտասարդ է, նկարիչը կարծես պատկերել է դեռ եւս կուսական թրթիռների մէջ ապրող եւ սուրբ ոգու ուժով մայրացած դեռատի կնոջ, ում արտաքին դիմագծերը բարեպաշտական ապրումների մասնակից են դարձնում այն դիտողին: Այստեղ նկարիչը ենթագիտակցօրէն հարազատ է մնացել Աստուածաշնչեան իրողութեանը, թերեւս. Մարիամ Աստուածածինը՝ ըստ թուագրութեան, Քրիստոսին ծնել է դեռատի տարիքում, լինելով ընդամէնը 15 տարեկան…

Հայրապետեանի վրձնած ստեղծագործութեան մէջ մարմնացել է առաքինի, վեհ ու գորովագութ մի կերպար, որ իր երիտասարդութեան հետ մէկտեղ նաեւ իմաստուն է… Գեղանկարչի ստեղծած կերպարը եւ իրական է եւ միեւնոյն ժամանակ ունի նուրբ սահմանազատում աշխարհիկի ու հոգեւորի միջեւ, ինչի շնորհիւ Տիրամայրը օժտուած է ներքին պայծառութեամբ, ինչն էլ այն օժտում է էներգետիկ յատուկ լիցքերով, որը փոխանցւում է նախ այն եկեղեցու հոգեդաշտին, որտեղ որ հանգրուանում է սրբապատկերը՝ իր կենտրոնաձիգ ձգողական դաշտով հարստացնելով եկեղեցու մթնոլորտը: Նկարիչն ինքն էլ խոստովանում է, որ իւրաքանչիւր ստեղծագործութիւն իր մէջ տեսանելի կրում է այն տրամադրութիւններն ու մօտեցումները, այն ապրումների ենթագիտակցական ազդեցութիւններն ինչով որ հեղինակն է մօտեցել տուեալ ստեղծագործութեանը այն ստեղծելիս:

- Իւրաքանչիւր գործ սիրում է նուիրում, անկեղծութիւն եւ իմացութիւն, արուեստի ստեղծագործութիւնը՝ առաւել եւս… Տիրամօրը նկարելիս ես ուսումնասիրել եմ համարեայ թէ բոլոր մինչ այժմ եղած յայտնի ստեղծագործութիւններ, մտովի վերընթերցել Աստուածաշունչը «լուռ, իմ ներսում…» Հեշտ չէր, պատասխանատուութիւնս շատ աւելի բարձր էր մի անտեսանելի ուժի առջեւ, որը պիտի ներշնչէր ինձ… Հաւատով եմ նկարել, եր- կիւղածութեամբ: Շոգ էր արուեստանոցում, բայց երբ պիտի մտնէի այն սենեակը, ուր դեռ եւս անաւարտ կտաւն էր ինձ սպասում՝ ակամայից կոճկում էի օձիքս… Մի օր ինձ բռնեցրեցի այն բանի վրայ, որ այլ կերպ եմ մօտենում այս գործին… Պատկառանքի չափը, իմ ՝ մահկանացուիս ու նրա ՝ Տիրամօր միջեւ ընկած սահմանը բաւականին մեծ էր եւ դա ինձ օգնեց… Նկարելիս մի միտք կար միայն. թող վրձինս ստեղծի այն ինչ հաճոյ է Աստծուն… Եւ ստացուեց այն ինչ ստացուեց… » - ասում է գեղանկարիչ Հրաչ Հայրապետեանը, ում «Երիտասարդ Տիրամայրը» իր գունային գամմայի յստակութեամբ, իր պարզութեամբ ու բարութիւն ճառագող լոյսով, կոմպոզիցիոն կերտուացքով այն եզակի ստեղծագործութիւններից է, որոնք այսօր այնքան անհրաժեշտ են մեր սըրբավայրերում ու եկեղեցական կառոյցներում օր օրի աւելացող անհաս- կանալի կերպարային լուծումների մէջ խճճուած, աստուածաշնչեան թեմաներով   գեղանկարչական ստեղծագործութիւնների համար ճշմարիտ արուեստի օրինակ ծառայելու համար նաեւ:

Մանուկ Յիսուսին գիրկն առած «Երիտասարդ Տիրամայրը» ժամանակակից հայ գեղանկարչութեան մէջ ստեղծուող այս շարքի ստեղծագործութիւնների մէջ իր հիմնական տեղն է հաստատում, թէ իբրեւ աստուածաշնչեան թեմայով արուած նորագոյն ստեղծագործութիւն, ուր պատկերուած է ժամանակների մէջ միշտ արդիական ու մնայուն Մադոննան եւ թէ որպէս Հրաչ Հայրապետեան / Սաշ / գեղանկարչի վրձնին պատկանող մի ինքնուրոյն գործ:

Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան
 



Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/6175--lr
Категория: Мои статьи | Добавил: piro (2013-05-02) | Автор: Բերքաշատի «Տիրամայրը»
Просмотров: 1480 | Теги: Sash | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն