Воскресенье, 2025-02-09, 4:57 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ԲՆԱՇԽԱՐՀԻ ՎՐՁՆԱԳԻՐ ԵՐԳԸ…

ԲՆԱՇԽԱՐՀԻ ՎՐՁՆԱԳԻՐ ԵՐԳԸ…

Ստեղծագործական բուռն տարերք,  բնութեան  հմայքն ու գաղտնիքները  վերծանելու համառ  պայքար, որ գեղանկարիչ Համլետ Ասատրեանի ամէն մի աւարտուն ստեղծագործութեան իրականութեան հետ մէկտեղ վաւերականացնում է ստեղծագործողի անհատականութիւնն արուեստում, որը նրա վրձնագիր երգն է՝ իր հայրենի եզերքի, նրա բնաշխարհի հանդէպ անսահման սիրոյ մասին…

Դիլիջանեան թարմութիւնն ես զգում, նրա բնանկարներին նայելիս, ուր ապրում է մի իրական  աշխարհ, որին արարչաստեղծ  մղումով  դարձրել են անթարթ  ակնթարթ ու հարահոս ժամանակի գոյները կամարել են գեղանկարիչ  Ասատրեանի կտաւներին կենսասիրութեամբ ու լաւատեսական տրամադրութիւններով հարուստ  վրձնահարուածներ:
ՀՀ վաստակաւոր նկարիչ Վանիկ Շարամբէեանի արժանաւոր սաներից է նկարիչը, վաւերական անուն հայ ժամանակակից գեղանկարչութեան մէջ, ում  ստեղծագործական օր առ օր հարստացող ժառանգութիւնը իր խօսքն է բերում ժամանակակից կերպարւեստի  ռէալիստական ուղու ձեռքբերումների մէջ:
Գեղանկարիչը իր ստեղծագործութիւններում պատկերում է կեանքի շարժումը, մարդ արարածի ստեղծելու մղումն ու պահանջը… Հաւատի լոյսն է նրա ստեղծագործութիւններին դինամիկ ընթացք հաղորդող ամենազօր ուժը:  Ասատրեանի վրձնին պատկանող հոգեւոր թեմայի արտայայտութիւնն է նրա եկեղեցաշարքը: Ռէալիստական են նրա ստեղծագործութիւնները, ուր պարզորոշ զգում ես մի վարպետացած ձեռագիր:
- Ես մտածողութեամբ ռէալիստ եմ, բայց ստեղծագործելիս զգացողութիւնները միախառնւում են ու ստացւում է մի իւրայատուկ ոճ, իմ ոճը…, - ասում է նկարիչը, ով խոստովանում է, որ տարիքի հետ  ձե-ռագրի կատարելագործումը նկարչին տանում է կատարելագործման, զերծ պահելով ճահճացումից:
- Ես սիրում եմ բոլոր ոճերն էլ, գնահատում եմ բոլոր նկարիչներին, չեմ թերագնահատում, բայց  Դիլիջանը նկարելիս մտածում եմ, որ Իսպանիա չպիտի լինի, ես Դիլիջանը զգում եմ, իմ հոգու պրիզմայով եմ զգում,  սա իմ բնաշխարհն է, ես նրա ամէն մի գոյնն ու  թողած տրամադրութիւնն եմ զգում, սինթեզում եւ վերարտադրում: Դիլիջանն իմ հեքիաթն է, իմ երազանքն է,  իմ մանկութիւնն է, յիսուն տարի է ապրում եմ Երեւանում ու միշտ երազ եմ տեսնում, որ լուսաբացին  գնում եմ Դիլիջան: Ես ասֆալտի բոյրը չեմ սիրում, իմը սա է, իմ բնաշխարհը ու նրան նուիրուած աշխատանքնս էլ իրեն են յատուկ. կան ուրիշ կտաւներ Հայաստանի տարբեր վայրերից, ուրիշ են, իրենց յատուկ գոյն ու կոլորիտով… Նայում եմ Մինաս Աւետիսեանի կտաւները, գնում եմ Ջաջուռ, ոչ մի ընդհանուր բան չտեսայ իր նկարների հետ, բացարձակ ուրիշ գոյն է, նա երազել է, որ իր աշխարհը այդպիսին պէտք է լինի, հեքիաթ է հիւսել, որն իր ձեւի մէջ հրաշալի է, - իր մտորումներով կիսւում է արուեստագէտը, ու աշխատանքները լաւագոյն վկան են վերն ասուածի:
Բազալտեայ ամրութիւն ես զգում ստեղծագործութեան կառուցուածքի մէջ եւ միեւնոյն ժամանակ ապրում պատկերուած հերթական եկեղեցու վերերկրային հոգեւոր լոյսն ու թեթեւութիւնը, առնչւում նրա խորհրդին, վարպետի ձեռագրի ու գունահամադրումների ներդաշնակութեան շնորհիւ հաղորդակցւում նրա երգին, վերծանում այն, որը դառնում է նկարչի հոգուց բխող մի լուսէ շարական`դէպի ամէնասէր  Աստուած, դէպի կեանք… Հաւատի խորհրդանիշներ չեն զուտ գեղանկարչի վրձնած եկեղեցիները, այլ  մարդ արարածի սերն առ ամենակարող էութիւնն ուղղուած սիրոյ մարմնացումներ, նրանք ասես հայրենի բնաշխարհի անքակտելի մի մասնիկն են, այս հողից հրաշքով վեր յառնած քարէ վկաներ` հայի ամէնազօր հաւատի:
Հայոց եկեղեցիների շարքը Համլետ Ասատրեանի հարուստ ստեղծագործութիւնների մէջ ունի իր առանձնայատուկ տեղը:
Համլետ Ասատրեան գեղանկարչի մենաշնորհներից մէկը թերեւս նիւթի կատարելագործումն է, նրա արտայայտչաձեւի բացայայտումը, կարողութիւնների մինչեւ վերջ օգտագործումը՝ ասելիքը դարձնելու համար առաւել շօշափելի ու կենդանի: Նիւթի ու ասելիքի երկխօսութիւնը իրար  կապող գեղանկարիչը խոստովանում է, որ իր ամէն մի բջիջով է զգում այն՝ ինչ պատկերում է կտաւներին, որ իր տարերքն իր ծննդավայրի ճիշդ համն ու հոտը, նրա գոյնն ու թողած զգացողութիւնը փոխանցելն է , որին հասնելու գրա-ւականներից մէկն էլ տաղանդի, օժտուածութեան, գիտելիքների հարուստ պաշարի հետ մէկտեղ բնութեան մասնիկը զգալու գիտակցութեանը հասնելու նրբագոյն տարրի առկայութիւնն է արուեստագէտի մէջ: Քիչ ստեղծագործողներ կան, որոնց տրուած է նաեւ դասաւանդելու շնորհը, նրանք են, որ իրենց ուսերին կրում են ուսուցչի պարտաւորեցնող կոչումը, վարպետի, որը թողնում է ընդօրինակելի դասեր, հանդիսանում ոգեւորութեան աղբիւր իր սաների համար: Այդ վարպետներից է նաեւ Համլետ Ասատրեանը, ով ղեկավարել է Թորոս Ռոսլին նկարչական ակադեմիան, այսօր էլ շարունակում է դասաւանդել ու սերունդ կրթել, լաւատեսօրէն նայելով երիտասարդ ստեղծագործողներին:
- Գնահատելով ուսանողներիս ստեղծագործական զարգացած ֆանտազիան, ուղղակի հիանում եմ, որպէս ուսուցիչ, բայց շնորքն ու տաղանդը կարող են հրաշալի արդիւնք տալ միայն աշխատասիրութեան շնորհիւ, ինքնաքննադատ պիտի լինես մի քիչ, որ արածդ քեզ չբաւարարի, ձգտում ունենաս աւելիին հասնելու, աւելին անելու, - խորհուրդ է տալիս վարպետը, ում ամէնամեծ ու ամէնից ազնիւ քննադատը, նաեւ ամէնաժլատ գովերգիչը հէնց նրա կինն է՝ տիկին Ջուլիետան: Նայելով արուեստագէտի անցած ճանապարհին ու ստեղծագործական ներկային խորհում ես, որ արուեստագէտի կողքին ընկեր, բարեկամ, իւրային լինելը հպարտութիւն է, իսկ արուեստագէտի կին լինելը՝ ճակատագրական ընտրութիւն, որ պահանջում  է՝ նուիրում, սէր, իմաստութիւն, ինքնազոհութիւն, կանացի դիւանագիտութիւն,  ուր առկայ է անկեղծութիւնը եւ ամէնակարեւորը՝ ներքին գեղագիտութեամբ օժտուածութիւն, այս դէպքում միայն, որ ազատութեան անսահմանութեանը  նուիրուած արարողը ունենում է երջանկութեան անանձնական զգացում, չկորցնելով ստեղծագործելու համար այնքան անհրաժեշտ  մուսաների ձայնին ունկնդիր լինելու իր յաւերժական երիտասարդութիւնը…
- Գլխառադ անել չես կարող, ինքն ամբողջովին իմ ստեղծագործական ապրումի մէջ է, նաեւ լաւ նկարում է, լրջախոհ է  եւ երբեք գովել չի սիրում, միշտ ամենայաջողուած գործն էլ նայելիս ասում է, կարծում եմ էլի պիտի աշխատես: Սա մղում է երբեք կանգ չառնելու, ես շատ արագաձեռն եմ նկարելիս, նոյնիսկ երբ վարպետի Վանիկ Շարամբէեանի հետ մեր տղաները գնում էին նկարելու, ասում էր` շուտ, արագ սկսէք նկարել, հիմա, որ Համլետը եկաւ, մեզանից շուտ կը վեր-ջացնի…, - պատմում է արժանաւոր մեծի արժանաւոր ժառանգորդը, ում ամէն մի աշխատանքին նայելիս զգում ես նկարչի ստեղծագործական աշխատանքի տեմպը, նրա իւրայատուկ մօտեցումը անգամ նկարչական նիւթին, գունահամադրումի ինքնուրոյնացուած մտածողութեանը: Իր ծաղկային  կոմպոզիցիաներում, որոնք մեծ մասամբ նաեւ պաստելային գործեր են գեղանկարիչը նկարչական նիւթի տեխնիկան հասցրել է կատարելութեան, կաւաճանկարին հաղորդելով իւղաներկի ամրութիւն, նկարին հաղորդելով խորհրդաւոր խորքայնութիւն, որը առանձնայատուկ շեշտադրում է իր ստեղծագործական տեխնիկային նոր որակ ու շունչ հաղորդող արուեստագէտի ստեղծագործական բնութագրի մէջ: Ասատրեանը զարգացնում ու յղկում է օգտագործուող նիւթը, որը ասելիքին ու պրոֆեսիոնալիզմին համապատասխան որակ է ստանում, դրա արդիւնքում են, որ գոյնը վերածւում է բառ ու բանի, հնչիւնի ու մեղեդայնութեան երանգներ ստանում, դառնում կեանքային: Իր ձեռագրին  նկարիչը առաջին հերթին սկսում է հասնել գոյնի վերարտայայտման, համադրումի, կոմպոզիցիոն լուծումների մէջ գունահամադրման միջոցով դրանով իսկ հասնելով իր ասելիքի ամբողջական փոխանցմանը: Բեկորային նիւթականութիւն ես զգում նրա դիլիջանեան բնանըկարներից ու համայնապատկերներց, նկարիչի ապրումի միջոցով հաղորդակից դառնում նրա պատմու-թեանը, որը եւ իրական է եւ նոյնքան հեքիաթային, սէր, փառաբանում ու ձօներգ, այս երեք բաղադրիչներով են ներծծուած գեղանկարչի ապրումները, որոնք ա-րարում են բնութեան ու մարդու յարաբերակցումից  ծնուող արուեստի  իրական գործեր: Հին Դիլիջանը պատկերող կոլորիտային աշխատանքներում նկա-րիչը պատկերել է իր մտորումն ու ապրումների կու-տակումները, հնի հանդէպ իր նոստալգիկ յոյզերն ու նրանից բխող յիշողութիւնը, որը ապրում է նրա կտաւներում, իր տատի քաղցր յուշ դարձած հայեացքի մէջ, որն ասես ներծծուած է հայրենի տան ծերա-ցած պատերի մէջ անգամ: Թախիծն անգամ լուսաւոր երանգներ ունի Ասատրեանի ստեղծագործութիւններում իրենց թանձրացումներով միշտ առկայ դիլիջանեան անձրեւների, մետաքսաքող մշուշի, արեգակնաժպիտ երկնքի լուրթ կապոյտի բոյրն է, որ հայրենապաշտ նրա արուեստին տալիս է ինքնա-տիպութեան դրոշմ` սա Համլետ Դիլիջանցու արուեստն է, նրա արարման եզերքը: 

Յատուկ «Ազատ Օր»-ի  համար
Արմինէ Մելիք-Իսրայէլեան
Արուեստաբան



Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/1407-2011-11-23-10-40-00
Категория: Мои статьи | Добавил: piro (2011-11-24) W
Просмотров: 525 | Теги: HAMLET ASATRYAN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն