Воскресенье, 2025-02-09, 5:04 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

«ՀՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ»

«ՀՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ»

 

Անահիտ Զուվալակեանի ներկայացրած ստեղծագործութիւններով իր ինքնատիպ ցուցադրութիւնների շարքն է լրացնում Շարամբէյեանի անուան Ժողովրդական արուեստի ստեղծագործական կենտրոնը, ուր «Հողի Աչքերով» խորագիրը կրող ցուցահանդէսը հայ կնոջ ստեղծագործ մտքի թռիչքի մասին է խօսում:


Յիսուներեքամեայ հայ կնոջ համար ստեղծագործելը ամէնօրեայ  պահանջ է, հոգու բարութիւնը տեսանելի ու շօշափելի դարձնող դրսեւորում, որի շնորհիւ  առաջին հայեացքից մեր առօրեայում հանդիպող թափօնները կարող են  դառնալ մէկը միւսին երբեք չկրկնող ստեղծագործութիւններ, ինքնատիպ մտածողութեան ու երեւակայութեան արգասիքներ:
Մասնագիտութեամբ դեղագործ տիկին Անահիտի եւ նրա լուսահոգի ամուսնու երազանքն էր ծովային աշխարհ  յիշեցնող խ որտըկարան կառուցել, ուր ինտերյերն (ներքնամասը) ամբողջապէս ջրային աշխարհի գեղեցկութիւնն ու հմայքն էր կրելու: Գնեցին բաւականի քանակութեամբ խխունջներ եւ այլ ծովագոյացութիւններ, որոնք տիկին Անահիտի շնչի տակ պիտի կենդանացնէին ամուսինների հետաքրքիր երազանքը… Աւաղ, ժամանակն ու ճակատագիրը այլ ընթացք կանխորոշեցին… Ամուսնու մահուանից յետոյ  տիկին Անահիտը սկսեց ստեղծագործել, խխունջէ  գորգեր, լուսամփոփներ, զարդատուփեր ու զարդեր եւ  այլ կիրառական առարկաներ պատրաստել, իսկ  ստեղծագործ միտքը նիւթի սպառումի առջեւ  չնահանջեց: Արդէն մէկ տասնամեակից աւելի է, որ նա զարմացնում է իր դիտողին իր շնորհալի աշխատանքներով ու ինքնատիպ մտածողութեամբ:
Բանջարեղէնների կեղեւներ, մրգերի կորիզներ ու բնամթերքի այլ ոչ պիտանի մի հսկայական թափօնային զանգուած հասարակ չորացումից յետոյ Զուվալակեանի ձեռքերով դառնում է կոմպո- զիցիա, ասելիք ունեցող մի ինքնատիպ կոլաժ:  Սմբուկի, դդմի ու սոխի  չորացած կեղեւներով ծաղկային կոմպոզիցիաները, դեղձի, ծիրանի, ընկոյզի ու բալի կորիզներով կոլաժաքանդակները Անահիտ Զուվալակեանի ներաշխարհից եկող արձագանգներ են, ինչպէս  ինքն է ասում՝  «Այս  աշխատանքները նոր խօսք են, զարմանալի ու հետաքրքիր խօսք, նաեւ  վկայում են այն մասին, որ բնութեան մէջ  ոչ պիտանի ոչինչ չկայ…»:
Իր աշխատանքներից հեշտ է բաժանւում, նուիրում է անգամ անծանօթ այցելուներին, որոնք  հիացած ու զարմացած ընծայի արտաքին ու ներքին բովանդակութեամբ հաստատ ուրիշ աչքերով են նայելու այն  ամէնին  ինչը նախկինում անկարեւոր էր ու ոչ պիտանի:
Իւրայատուկ  ցուցահանդէսի  հեղինակը հայկական մրգերի կորիզներով  հսկայ ծառի ստեղծման մի նոր ու համարձակ երազանք ունի, որը աշխատատար լինելուց զատ իր արուեստի հանդէպ անսահման նուիրում ու սէր ունեցող հայուհու ստեղծագործական համարձակութեան  նոր շունչն է դառնալու  վստահաբար:


Արմինէ Մելիք - Իսրայէլեան
Արուեստաբան,  
«Ազատ Օր»-ին համար, Երեւան - Աթէնք

 
 
 


Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/4103-l-r
Категория: Мои статьи | Добавил: piro (2012-09-27)
Просмотров: 329 | Теги: Anahit Zuvalakyan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն