Воскресенье, 2025-02-09, 5:15 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ԿՈՆԴ…

ԿՈՆԴ…


Մայրաքաղաք Երեւանի պատմական թաղամասերից է Կոնդը:  Քաղաքի  կեդրոնական հատուածում, բարձրադիր բլուրի վրայ ուս-ուսի, տանիք-տանիքի յենուած ծաւալուել է թաղամասը, որի պատմութեան մաշուած էջերը կարող ես թերթել ուղղակի քայլելով նրա արեւելեան, կամարակապ, հողածածկ ու հին փողոցներ յիշեցնող նեղլիկ, դար ու փոս ընկած քարքարոտ փողոցներով: Ամէն մի տան ծեփաթափ տանիքի տակ մի անիմանալի ու վաղուց մոռացուած պատմութիւն կայ:


Արեւելեան շունչը Կոնդի շինութիւններում ծիկրակում է դարաւոր կենսագրութիւն ապրած, կիսաքանդ իւղակներ յիշեցնող տների մաշուած զարդաքանդակներից:     Սուրուլիկ, պարսկա-արաբական ձեւ ունեցող պատուհաններով տներին նայելիս ակամայից վերակենդանանում են պատմութեան իրողութիւնները, նրա նախկին եկուոր բնակիչների՝ մահմետական կենուորների թողած հետքը ժամանակից խունացած հին լուսանկարից ստացած զգացում է առաջացնում: Մի պահ թւում է, թէ ժամանակը կանգ է առել այս բնակատեղիում, սթափեցնողը միայն նրա բնակիչներն են, կոնդեցիները… Չնայած առկայ կենցաղային դժուարութիւններին, տարրական կենցաղավարութեանն անհրաժեշտ պայմանների բացակայութեանը կոնդեցին շարունակում է պահել հին Էրիվանցու հպարտութիւնը…
… Իսկ քաղաքակրթութեան թափանուից ետ չմնացող մեր մայրաքաղաքը շարունակում է զարգանալ, բարգաւաճել… Կառուցապատման նոր շունչ ու  ոգի կրող շինութիւններով հարստանալ, միեւնոյն ժամանակ աղքատացնելով հին Երեւանի պատմական շունչը, որը ամէն մի վեր ձգուող օտարածին քաղաքա- կրթութեան ճարտարապետութեան վերջին ճիչի  կոշտ նմանակման հետ շնչահեղձ է լինում: …Իսկ հինը վերակառուցելու, բարեկարգելու եւ զարգացող քաղաքի ներսում որպէս հետաքրքիր ու կոլորիտային վայր պահպանելու, ինչու չէ նաեւ տուրիզմի զարգացման ծրագրերում, որպէս հետաքրքիր նախագիծ զարգացնելու մտադրութեան մասին անգամ մտածելու խնդիրը չկայ համապատասխան պետական կառոյցներում… Ազգային առանձնայատկութիւն է երեւի փոշածածկ աւանդոյթներից հրաժարուելը, առանց այդ փոշու տակ պահուածի հոգեւոր, բարոյական արժէքը գնահատելու աւելորդ հոգսի… Մոռանալն ինչ խօսք դիւրին է… 
Տարիներ են ինչ Կոնդի թաղամասի տարածքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման  ծրագիր է գործում, բնակիչների հետ գերմանական ինչ որ կազմակերպութեան կողմից, դրամական եւ բնակարանային փոխ հատուցման տարատեսակ պայմանագրեր են կնքուել: Կոնդի հատուածում մի քանի տարի յետոյ եւրոպական չափանիշներին յարիր շէնք եւ շինութիւններ են կանգնելու: Իսկ քաղաքի տարբեր ծայրամասերում իրենց փոքր ինչ բարելաւուած կենցաղային պայմաններից գուցէ գոհ ապրելու են նախկին կոնդեցիները, որոնց մի աւելի «ճարպիկ» մասը հասցրել է Կոնդի տարածքում կառուցուելիք բարձրայարկերում բնակարան հերթագրուել ու ժամանակից աւելի սպասել իր նոր կացարանի կառուցմանը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով երկարում է օր-օրի, հատելով կնքուած պայմանագրերում հաստատուած ժամկէտները…
…Իսկ Կոնդը՝ հարիւրամեայ ծերունու կքանիստ դիրքով շարունակում է ծխացնել իր պատմական իւղակների ծուխը, որի մէջ հրաժեշտի մորմոք կայ ու ժամանակի ամէնակուլ քամուն նետուող մի պատմական յիշողութիւն, որն կարծես ապրում է անվերջանալի անցեալում…


Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան
Յատուկ՝ «Ազատ Օր»-ին համար

Լուսանկարներու հեղինակն է հայրենի երիտասարդ լուսանկարիչ Վահագն Գրիգորեանը

Կոնդի մէջ իւրաքանչիւր անկիւն պատմութիւն մը ունի։ Նիւթի նուիրուած լուսանկարները (որոնք կը պատկանին Վահագն Գրիգորեանի եւ Արմինէ Մելիք-Իսրայէլեանի) առանձին կը պատմեն շէնքերու կամ բնակիչներու կեանքէն դրուագներ։ Վերեւի լուսանկարին մէջ երեւցող դաշնակը, հարուստ անցեալ մը վայելելէ ետք, փողոց գտնուեցաւ, ուր երկար մնալէ վերջ ալ՝ օճախ մը վառելու փայտանիւթ դարձաւ...

Категория: Мои статьи | Добавил: piro (2012-02-20)
Просмотров: 412 | Теги: KOND | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն