Воскресенье, 2025-02-02, 1:41 PM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ՄԱՐԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ - ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԸ

 

ՄԱՐԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ - ԱԼԵՔՍԱՆԵԱՆԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԸ

 

Տաղանդաւոր ստեղծագործողի համար նիւթը միջոց է արտայայտելու համար իր ներքին կուտակումներն ու դրանց շնորհել արուեստի շունչ եւ ոգի, սեփական հիացումի զգացումները կիսելով շրջապատի հետ, ուր Մարիետա Մարտիրոսեան -  Ալեքսանեանի աշխատանքները արժանացել են գնահատանքի եւ հիացումի: Իրենց աշխատատարութեան շնորհիւ՝  նրանք առաջին իսկ հայեացքից զարմացաց աչքերի  սեւեռում են, յետոյ՝ գեղեցիկի արարումով տարուած իր ասեղնագործ գեղանկարների հարուստ աշխարհով հաղորդակցուող ստեղծագործողի հետ ջերմ զրոյց: Բնական թելերի գունեղ աշխարհը գեղանկարչական ստեղծագործութիւններին լուսանկարչական պատճէնահանում է ստեղծել. զարմանալի համբերութեամբ ու նուիրումով արուած այս աշխատանքներում զգացւում է  բնական նիւթի՝ թելի ստեղծած ջերմութիւնը, որը ստեղծել է ասեղնագործ կտաւների մէջ մի իւրայատուկ մըթնոլորտ եւ  կենսադաշտ, որը իր մեղեդայնութեամբ           իր երգեցիկ աշխարհն է փոխանցում կտաւից - կտաւ: Թեմաների մէջ հայրենապաշտ է տիկին Մարիետան, բնապատկերներ, հայրենի եզերքին՝ լոռուայ  բնաշխարհին  նուիրուած շարքեր, Հայաստանի եկեղեցիների ու վանահամալիրների մեծածաւալ ասեղնագործ կտաւներ, ուր նրա ասեղի ու թելի վերապատկերումը անգամ փոխանցում է թէ տուեալ գործը ինչից է վերապատկերուած՝ լուսանկար, գրաֆիկական աշխատանք, իւղաներկ կտաւի ասեղնագործ բնօրի-          նակ  եւայլն… Իւրաքանչիւր աշխատանք բաւականին մեծ ջանք է պահանջում, վեց ամսեայ  անդադար աշխատանք, որ ասեղի ու թելի զրոյցով տիկին Մարիետայի մատների հպումով նրա արարող էութեան մասնիկն է դրել իւրաքանչիւր ասեղնագործ կտաւի մէջ: Յիրաւի համբերանքի մեծ չափաբաժին պէտք է ունենալ, մեծ սէր հանդէպ այն գործին, որ անում ես ստեղծելու համար այդօրինակ ծաւալի ու պատկերային առումով ոչ դիւրին աշխատանքներ:
Երեւանի Յովհաննէս Շարամբեյանի անուան ժողովըրդական ստեղծագործական  կեդրոնում Ապրիլի  5 - ից մինչեւ  16 - ը արուեստասէր հասարակութեանն է ներկայացւում ասեղնագործ նկարիչ  Մարիետա Մարտիրոսեանը «ՀԱՅՐԵՆԻ  ԵԶԵՐՔ» հերթական ցուցահանդէսը: Ցուցահանդէսի բազմամարդ բացմանը իրենց  ներկայութիւնն էին բերել յայտնի  ու սիրուած արուեստագէտներ, հոգեւոր այրեր, ովքեր իրենց ելոյթներում ներկայացրեցին Մարիետա ստեղծագործողի տեսակը, ներկայացնելով նաեւ նրա բանաստեղծական աշխարհը, որը աշուղական երգերի գիտակների կողմից վերածուել են գեղեցիկ կատարումների:  
Ցուցահանդէսի բացման խօսքով գնահատելով այդ մանրակրկիտ ու տեւական աշխատանքը եւ  ստեղծագործողի այդ տեսակը՝ նրան անուանելով հանճարեղ վարպետ, Յովհաննէս Շարամբեյանի  անւան ստեղծագործական կեդրոնի տնօրէն, բանաստեղծ Յովիկ Հովեյանը Մարիետա Մարտիրոսեան- Ալեքսանեանին շնորհաւորելու եւ գնահատանքի խօսք ասելու հնարաւորութիւն ընձեռեց նաեւ  ցուցահանդէսին ներկայ  արուեստագէտներին: 
- Մի բան է, երբ մենք մեր զգացմունքն արտայայտում ենք երգով, որը շատ անմիջական է, մի  ուրիշ  բան է, երբ այդ ամէնը հայ կինը կարողացել է թելերի, գոյների ներդաշնակութեամբ արտայայտել: Նրա ցանկացած կտաւի մէջ զգում ես մեղեդի ու երգ: Ինչպէս կարող է այսպիսի մեղեդային ներդաշնակութիւններ հիւսող  էակը երգ չհիւսել: Եւ զարմանքս անսահման եղաւ, երբ ես լսեցի նրա յօրինած երգերից մէկը: Եւ անկեղծօրէն սքանչացայ… Նրա իւրաքանչիւր կտաւը ամիսների եւ տարիների տքնաջան աշխատանքի արդիւնք է: Մարիետան եկաւ հաստատելու, որ հայ կինը հզօր է, հայ կինը մեծ է և նրա արարումը յաւերժական է, - իր խօսքում  նշեց «Սայաթ Նովա»  աշուղական դպրոցի հիմնադիր, վաստակաւոր երգիչ Թովմաս Պօղոսեանը:
Իսկ «Կարին» ազգագրական երգի  եւ  պարի համոյթի ղեկավար, պարուսոյց եւ  արցախեան պատերազմի հերոս Գագիկ Գինոսեանը տիկին Մարիետայի աշխատանքների մասին խօսելիս մէջբերեց Գարեգին Նժդեհի այն միտքը, որ իւրաքանչիւրի ստեղծագործութեան մէջ դրւում է իր անձնական նկարագիրը:
- Ձեր տատոտ - պապոտ յուշերը,  պաշտամունքը մեր երկրի նկատմամբ, հայրենիքի նկատմաբ, երբ տեսնում ենք այդտեղ նաեւ  մեր հրաշակերտումի արարող միտքն է: Այս բնապատկերներում, «նատիւրմորտներում»  կնոջ նուրբ զգացողութեան հետ մէկտեղ մի մեծ ներաշխարհ կայ, որ տարբեր  դրսեւորումներ է ունեցել, որը ձեր հոգու լաւագոյն առկայծումների խորհուրդն է կրում: Ես մարդկանց բաժանում եմ երկու տեսակի՝ ստեղծող և ոչնչացնող: Ձեր ստեղծագործութիւնների մէջ ի տարբերութիւն շատ ագրեսիվ մարդկանց, ովքեր փուշ են խրում մարդկանց հոգիները, թող , որ ձեր նկարները այդ փուշը հանեն:
Նկարիչների միութեան  նաղագահ Կարէն Աղամեանը կարեւորելով Շարամբեյան ստեղծագործական կեդրոնի գործունէութիւնը եւ  շնորհակալութիւն յայտնելով կեդրոնի տնօրէնութեանը ասաց, որ այս կեդրոնի կազմակերպած միջոցառումների շնորհիւ՝  ծանօթանում ենք մարդկանց , որոնք մինչ այդ անյայտ էին:  
- Այս գեղեցիկ և բարեխիղճ մարդու ստեղծագործութիւններին ծանօթ չէի մինչ այս: Ներկայացուած ստեղծագործութիւններում տեսնում ես մի   մարդու ստեղծագործական աշխարհ, որը ամբողջովին նուիրւած է իր գործին: Մարդը երբ նվիրւում է եւ իր  հոգով է անում, այլ ոչ թէ ստիպողաբար՝ ստացւում է անկեղծ, գեղեցիկ, ջինջ, զուլալ և ազգային արուեստ, - ասաց պարոն Աղամեանը, շնորհաւորելով  ու  երկարամեայ  ստեղծագործական ուղի մաղթելով հեղինակին: 
- Տիկին Մարիետայի արուեստը հնագոյն արմատներ ունեցող ժանր է մեր ասեղնագործութեան մէջ, որը լայն տարածում է ունեցել Հայաստանում և մինչեւ  մեր օրերը, այն ըստ էութեան պահպանւում է: Մեր այսօրուայ վարպետներն էլ՝ յանձինս տիկին Մարիետայի շարունակում են ստեղծագործել՝ արարելով իսկապէս արուեստի գործեր: Այս աշխատանքները հեռուից  դիտելիս շատերը չեն կարող պատկերացնել, որ այն ասեղով ու թելով է ստեղծուել, որովհետեւ դրանք յիրաւի գեղանկարչական աշխատանքներ  են, - ասաց ստեղծագործական կեդրոնի գիտական գծով փոխ տնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Կարինէ Ղազարեանը, աւելացնելով, որ պահպանելով մեր ազգային աւանդոյթները ասեղնագործութեան մէջ ստեղծագործողը կարողացել է իր ստեղծագործական մտորումները ներկայացնել:
Բանաստեղծուհի, գուսան Նազենի Գրիգորեանը ներկայացրեց ասեղնագործ վարպետուհու բանաստեղծութիւնները, որոնք աշուղական ժանրի պատկանող երգեր են դարձել: Սայաթ - Նովային նուիր- ւած բանաստեղծութիւնը ստեղծուել էր հէնց մեծ աշուղի դիմանակարը ասեղնագործելիս, որը «Մայրիկ»  ստեղծագործութեան հետ էլ գուսանի կատարմամբ ներկայացուեց ներկաներին: Ցուցահանդէսի մեղաւորին իր ասմունքով շնորհաւորեց նաեւ աշուղ Աստղանուշը: 
Շնորհաւորանքներ, ծափեր, ծաղիկներ եւ  ներկաների ու այցելուների հայեացքների առջեւ  փռուած ստեղծագործ հայուհու մատներով ստեղծուած նրա հարազատ աշխարհը, որը Շարամբեյանի կեդրոնի զոյգ սրահներում հայրենի եզերքի սիրով ապրող ու  ասեղնագործ գեղանկարներով իր հոգու խօսքը  արարող մի հայուհու գունեղ էլեգիան էր հիւսել:

Արմինէ Մելիք - Իսրայէլեան 
արուեստաբան

 
 


Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/6219-2013-05-08-07-02-57
Категория: Мои статьи | Добавил: piro (2013-05-10) | Автор: Արմինէ Մելիք - Իսրայէլեան
Просмотров: 526 | Теги: Stexcagorc Kerparvest | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն