Воскресенье, 2025-02-09, 4:47 AM                                                                                
ՈՂՋՈՒՅՆ Гость | RSS

PIRO

Каталог статей

Главная » Статьи » Мои статьи

ՎԱՒԵՐԱԳԻՐՔ... «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ»

ՎԱՒԵՐԱԳԻՐՔ... «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ»


Դասաւորում - Յօդուածագրութիւն

Իրանահայ ազգային գործիչ Լեւոն Ահարոնեանի հեղինակութեամբ վերջերս հայ ընթերցողի սեղանին դրուեց նման մի ստուարածաւալ երկհատորեակ՝ «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ» վերնագրով: Այն հեղինակի կենսագրական մենագրութիւնն է, որը հանդիսանալով հեղինակի կեանքի մանրազնին վերյուշը չի սահմանափակւում մէկ անձի ապրածի պատումով, այլ մանրամասն ներկա-յացնում է իրանահայ կեանքը:


Ժամանակակից գրական ստեղծագործութիւնների շարքում իրենց գոյութեամբ հազուադէպ են հանդիպում նորատիպ վաւերագրութիւնները: Այս ժանրի աշխատութիւնները հիմնականում կրելով փաստավաւերագիր յուշագրութեան հիմք եւ բնոյթ՝ կարող են հանդիսանալ պատմաքաղաքական, հասարակական, ժամանակագրական իրողութիւնների վաւերականութիւնը հաստատող լուրջ ուսումնասիրութիւնների համար հարուստ նիւթ, յաւելեալ մանրամասներ հաղորդող հաւաքագրուած աղբիւր, որն էլ իր հերթին վկայում է նման աշխատութիւնների արժեքաւորութեան աստիճանն ու ցանկալի անհրաժեշտութիւնը:
     Իրանահայ ազգային գործիչ Լեւոն Ահարոնեանի հեղինակութեամբ վերջերս հայ ընթերցողի սեղանին դրուեց նման մի ստուարածաւալ երկհատորեակ՝ «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ» վերնագրով: Այն հեղինակի կենսագրական մենագրութիւնն է, որը հանդիսանալով հեղինակի կեանքի մանրազընին վերյուշը չի սահմանափակւում մէկ անձի ապրածի պատումով, այլ մանրամասն ներկայացնում է իրանահայ կեանքը: Պատմական հիմնաւոր ակնարկի միջոցով  հեղինակը ներկայացնում ու փաստում է երկու հարեւան ժողովուրդների դարաւոր պատմական ժառանգութիւնը որտեղ հայերն ունեցել են իրենց մեծ աւանդն ու ներդրումը:    
     Լինելով սփիւռքահայ հասարակական, քաղաքական գործիչ Լեւոն Ահարոնեանն իր յուշագրութեան մէջ անդրադառնում է Իրանում տեղի ունեցած հասարակական - քաղաքական իրադարձութիւններին, որոնք եօթանասունականների վերջը նշանաւորեցին Իրանի Իսլամական յեղափոխութեան իրողութեամբ, շահական ազատ բարքերի տապալումով Իրանը վերագտաւ իր կրօնական շղարշը, ազատագրուելով հզօր երկրների մենատիրութիւնից, որոնք տնօրինում էին Իրանի ընդերքը՝ ոսկին եւ  նաֆթը:  Յեղափոխութեան տարիների թոհուբոհի մէջ հայ համայնքի դերն ու նրա ներսում տեղի ունեցած բազմաթիւ դիպուածներ ու իրադարձութիւններ են արթնանում գրքի էջերում, որոնց մեկնութեան մէջ հեղինակն ապաւինում է իրադարձութիւնների ու շրջադարձային դիպուածների փաստացի գոյութեանը յաճախ այդ ամենը ներկայացնելով ականատեսի  դիրքերից:          
 Իրանահայ համայնքի փորձութիւններով լի կեանքի լուսաւոր ու տխուր,  պայքարով եւ յաղթանակներով լի կեանքի արձանագրութիւնն է խտացուած այս հատորների մէջ, ուր կենդանանում է իրանահայ հատուածի դիմանկարը, նրա հայապահպան, կրօնասէր ու պետականամէտ էութիւնը, որը պահպանեց իր ներսում ազգային ոգին եւ հայեցի սերունդներ կրթեց հայրենիքից հեռու…
«Փոթորկոտ կեանքիս օրերը» երկհատոր գիրքը տպագրուել է երկլեզու տարբերակով՝ պարսկերէն եւ հայերէն: Հատորների առաջին տպագրութիւնը լոյս տեսաւ պարսկերէն լեզուով, արժանանալով բարձր գնահատականի տեղի համապատասխան հաստատութիւնների ու ընթերցողների կողմից: Այս երկհատորեակի յաջողուած լինելու փաստերից մէկն այն է, որ ծանօթանալով գրքերի գլուխների անգամ վերնագրերին, կարելի է եզրակացնել, որ այս գիրքը մի նոր հանրագիտարան է Իրանի ու նրա համապարփակ պատմութեան: Այն ներկայացնում է Իրանի անցեալը, նրա պատմութիւնը, ամենատարբեր ժամանակների պատմական իրադարձութիւնների մէջ կարմիր թելի նման անցկացնելով հայ- իրանական դարաւոր յարաբերութիւններն ու նրանց զարգացման ձեռքբերումները երկու հարեւան եւ  բարեկամ երկրների ու ժողովրդի կեանքում: Իր փաստավաւերագրքի մեջ հեղինակի՝ Լեւոն Ահարոնեանի կողմից արուած մեկնաբանութիւններն ու վերլուծութիւնները Իրանում գործող քաղաքական կուսակցութիւնների, հասարակական կազմակերպութիւնների իրանահայ համայնքի ներսում նրանց կատարած տարատեսակ  դերակատարումների մասին զուտ անհատի տեսանկիւնից կատարուած մեկնաբանութիւններ լինելով հիմնաւորուած են իրադարձութիւններ փաստացի իրողութեան վրայ եւ որեւէ մէկի գլուխը շոյելու կամ որեւէ մէկին վարկաբեկելու անձնական միտումից զուրկ  են:       Անկողմնակալութեան նժարն այս գրքում բաւականին ծանր է կշռում… Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից կատարուած բոլոր նշանակալի իրողութիւններն իրենց լոյս ու  ստուերով ի դերեւ  են բերում իրանահայ համայնքի ներսում այս կուսակցութեան ունեցած դերի, նշանակութեան, տասնամեակների ձեռքբերումների ու բացթողումների մասին, արմատական կուսակցութեան գաղափարների ու դրանց իրագործման ճանապարհների մասին, ուր բաւականին անսքող նկարագրուած են այլ  կուսակցութիւնների ու անհատների գործունէութիւնն ու գաղափարական ուղղութիւնները  եւս…
Հեղինակի մօտեցումը իր կենսագրական մենագրութեանը, նրա ընտրած գրելու պարզ ոճն ու իրանահայ  կեանքում երկարամեայ ղեկավարի իր դիրքերից  հեռանալով՝ այն որպէս մի իրանահայ անհատ ներկայացնելու յաջողուած օրինակը բարձրաձայնում են, որ «Փոթորկոտ Կեանքիս Օրերը» Լեւոն Ահարոնեանի կենսագրութիւնը լինելոց զատ գրական ստեղծագործութիւն է եւ  հաւաքագրուած ու կանոնակարգուած հարուստ նիւթ այդ համայնքի մասին հետագայ  ուսումնասիրութիւնների համար, թէպէտ, հեղինակն ինքը եւս շեշտում է գրքում, որ երբեք յաւակնութիւն չունի պատմաբանի կոչումի, այլ ընդամէնը փորձել է մոռացութիւնից փրկել այն բոլոր իրողութիւններն ու անուններն իրենց գործերով, որոնք առընչուել են այդ համայնքին, տեղի են ունեցել այդտեղ: Ուստի սա է հիմք հանդիսացել հեղինակի համար սեփական կենսագրութիւնը դարձնել հանրութեանը ներկայացուող գրական նիւթ, ամենեւին մտավախութիւն չունենալով, որ այն կ'ենթարկուի այլեւայլ մեկնաբանութիւնների, անձնական դիտարկումների, ներկուսակցական տեսանկիւնից արուող մեկնաբանութիւնների:
      Թերթելով այս երկհատորեակը առընչւում ես հարուստ եւ լեցուն կեանք ապրած ազգային գործչի, մի չափազանց զգայուն համայնքի երկարամեայ ղեկավարի հետ, ում կենսագրութիւնը միայն իրենը չի ասես… Սա է պատճառներից մէկը, որ ակամայից գնահատում ենք այն տիտանական աշխատանքը, որը կատարուել է գրողի կողմից, քանզի յիրաւի դժուար է լինել եւ գրքի հեղինակն ու հերոսը, եւ  մեկնաբանն ու անկողմնակալ վաւերագրողը, ով իր գիրքը սկսում է այս տողերով. «Կնոջս հոգու խաղաղութեան համար՝ եւ ըստ իմ հաւատամքի, որ երիտասարդ սերունդն է երկրի ապագան՝  այս գիրքը նուիրում եմ թոռնիկներիս՝ Անդրէին եւ  Պատրիկին՝ որպէս նոր սերունդի ներկայացուցիչների: Յոյս ունեմ, որ ինձպեսների կենսագրութիւնը՝ որը բացի ճշմարտութիւն, ճիգ  ու ջանք, այլ բան չի պարունակել, նրանց համար օրինակելի  լինի:
      Գրքի երկու հազար էջերում Լեւոն Ահարոնեանը իր ապրած կեանքի ութ տասնամեակն է ամփոփել՝ ինքնատիպ  ոճի, հեղինակի եւ  ընթերցողների միջեւ անկեղծութեան առկայութեան շնորհիւ այս ծաւալուն պատումը դարձնելով հետաքրքիր եւ  դիւրընթեռնելի մի փաստավաւերագիրք, որը խօսում է երկու ազգերի միջեւ  գործող մի բարի կամքի դեսպանի մասին, յիրաւի փոթորկալից կեանք ապրած մարդու մասին, ում ամենաիմաստունը՝  հասարակ ժողովուրդն է անուանել բարերար՝ իրանահայ համայնքում եւ  հայրենիքում նրա կատարած բազմաթիւ ու մնայունբարեգործութիւնների, կառուցած եւ  վերակառուցած կրթօճախների, մշակութային եւ գրական մնայուն գործերի կեանքի կոչելու գործում իր աներկբայ աջակցութիւնը ցուցաբերելու համար: Մարդ՝ ով իր ապրած տարիների իմաստնութիւնից գալով հաւաստում է, որ չկայ առաւել գնահատելի բան իր համար մարդ արարածի մէջ՝ ազնուութիւնից բացի…      
 Յուսանք, որ հայ տպագրութեան հինգ հարիւրամեակին ընթառաջ երկհատորեակը կը համալրուի եռահատորով, որը կը գայ ներկայացնելու եւ ամրագրելու բազմաթիւ  իրողութիւններ եւ  յիշատակելի գործեր, որոնք շարունակւում են Լեւոն Ահարոնեան անհատի ու մարդու կեանքում՝ նոր ու արգասաբեր պտուղներ խոստանալով…   
     Հայ պատմավաւերագրական աշխատութիւնների մէջ մեծ ու արժեքաւոր դերակատարում կարող են ունենալ յատկապէս սփիւռքահայ հասարակական եւ քաղաքական, մշակութային կեանքն ու իրականութիւնը վաւերագրող պատմագրական ոճին յարող ստեղծագործութիւնները, որոնք   գալու են լրացնելու եւ ամբողջացնելու սփիւռքահայ իրականութեան անցեալն ու յատկապէս  վերջին դարի իրականութիւնը, ինչը անհրաժեշտութիւն է սփիւռքագիտութեան ուսումնասիրութեան համար յատկապէս:
    Հեղինակին ուժ ու կորով, ինչպէս նաեւ բարի երթ ցանկալով նորատիպ այս հատորեակներին՝ սպասենք նորերին՝ աշխարհասփիւռ հայոց գաղթօճախներից, որոնք մի  փոքրիկ Հայաստան են՝ կարօտի պորտալարով կցուած մայր հայրենիքին, որպէս հայ զաւակի մի ամբողջական կերպար:

Արմինէ Մելիք - Իսրայէլեան
արուեստաբան
Յատուկ՝ «Ազատ Օր»ի համար



Источник: http://www.azator.gr/yoduatsagrutiwn/1669--l-r
Категория: Мои статьи | Добавил: piro (2011-12-23) W
Просмотров: 453 | Теги: LEVON AHARONYAN | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Կայքի մենյուն
ՄՈՒՏՔ
Категории раздела
Փնտրել
Հարցում
Оцените мой сайт
Всего ответов: 16
SHANT

Shant online

ERKIR MEDIA
Статистика

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Tags
Գիրք
Եղանակի տեսւթյուն