1965ին Գոհար Գասպարեան Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը բարձրաձայն կը ներկայացնէր Թուրքիոյ մէջ
Պատմութիւնը սիրում է ճշմարտութիւններ, որոնք յաճախ ի յայտ են գալիս հակառակ ժամանակի կամքի...
1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը ոչ միայն Թուրքիոյ պատմութեան ամօթալի կնճիռն է, որը թուրքական դիւանագիտութեան աղուեսապոչ խաղերը փորձում են սքողել 20-րդ դարասկզբի պատերազմների քողով, այլեւ ողջ մարդկութեան դէմ այդ ոճիրը դատապարտելու հրամայական աշխարհին, ով անտարբեր մնաց իր աչքի առաջ կատարուող Եղեռնին առաջ...
Փրկութեան նաւեր առաջարկող, հայ որբերով ծայրածայր լցնող որբանոցների դռները լայն բացած երկրներից ոմանք երիտթուրքերի ցեղասպանութեան ծրագրերի լուռ աջակիցներն էին նաեւ: Աշխարհի կողմից ընդունուել ու դատապարտուել են ցեղասպանութիւններ, ճանաչւում եւ դատապարտւում է Հայոց Ցեղասպանութիւնը, բայց ուշանում է ճշմարտութեան յաղթանակը...
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍԻՆԹԵԶՆ ՈՒ ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԶԱՐԴԱՐՎԵՍՏՈՒՄ
Գեղեցիկը ստեղծելու, ստեղծագործական նոր ասելիքով ներկայանալու փնտրտուքներով լի արարումի մեջ է երևի , որ ծնվել են ոճերը… Կատարելության ճանապարհների իր փնտրումը երիտասարդ ստեղծագործողի համար մասնագիտության ընտրության որոշում չէր սոսկ, այլ, իր հոգու երակներում պահված գույնի կտակը արարումի վերածելու պատասխանատվություն _ պահանջն էր, որ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժնի ուսանողուհուն դեռ տանելու էր Գեղարվեստի ակադեմիա, փնտրելու իր եսի բացահայտումները: Անվանի գեղանկարիչ մորեղբոր` Էդվարդ Սասունի վրձնահարվածների շեշտերը որպես <<մաստեր կլաս>> յուրացրած երիտասարդ նկարչուհու համար գեղեցիկի աշխարհը ավելի բյուրեղացած ու գաղտնիքներով լի մի անվերջություն է, ուր ասելիքի իր բաժինը այսօր զարդարվեստի վերածած երիտասարդ մոդելավորող, նկարչուհի Լուսինե Նիկողոսյանը ներկայանում է ինքնատիպության կնիքը կրող պերճանքի իրերի ստեղծմամբ: Նրա ամեն մի ստեղծագործություն, որը վինտաժային ոճի աշխատանքներ են, մեծ մասամբ զարդեր են մեկ օրինակից: Ձեռագիր կրող այս աշխատանքները առաջին հայացքից իսկ դասական արվեստի կնիքը կրող գեղեցիկ դետալներ են հիշեցնում, որոնք կրելն ու ունենալը առօրյայում անգամ `ինչ որ չափով անդրադառնում են անձի ներաշխարհի վրա. սկսում ես ավելի նկատել գեղեցիկը, թաքնված, միչ այդ պահը չընկալված, չնկատված… Լուսինեի աշխատանքների հմայքն ու գրավչությունը այն դասկանության շնչի պահպանումի մեջ է, որը նա զարմանալի ու միայն իր մտքին հասանելի ֆանտաստիկության եզրերից է նյութականացնում ու կյանքի կոչում, մետաղների, քարերի, տարբեր իրերի մասնատված մասնիկների միմյանց հետ ճիշտ համադրության շնորհիվ: Յուրահատուկ են հատկապես նրա գդալե պանակեները, բնավորությամբ և խառնվածքով միմյանցից խիստ տարբեր, գեղեցկությամբ խիստ յուրահատուկ, արծաթյա, ոսկեջուր գդալներ, որոնք առօրյա կենցաղից վերածվում են աչքի զարնող զարդի, դասականի, ավանգարդի միաձուլումով, որն էլ վինտաժ ոճի յուրահատկություններից է
Սեդա Կվրյան- Հայրիյանի հեղինակային հաղորդումը ՛՛Կարկաչ՛՛ հեռուստաժամով` ԱՄՆ - ից Արմինե Մելիք -Իսրայելյհանի ՛՛ԵՐԲ ԱՇԽԱՐՀՆ Է ԾԱՓԱՀԱՐՈՒՄ՛՛ մենագրության շուրջ, որը նվիրված է ՛՛Հայոց Սոխակ՛՛, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի կյանքին ու գործունեությանը:
Open publication - Free publishing - More music
ՎԱՒԵՐԱԳԻՐՔ... «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ»
Չորեքշաբթի, 21 Դեկտեմբեր 2011 11:10
Ժամանակակից գրական ստեղծագործութիւնների շարքում իրենց գոյութեամբ հազուադէպ են հանդիպում նորատիպ վաւերագրութիւնները: Այս ժանրի աշխատութիւնները հիմնականում կրելով փաստավաւերագիր յուշագրութեան հիմք եւ բնոյթ՝ կարող են հանդիսանալ պատմաքաղաքական, հասարակական, ժամանակագրական իրողութիւնների վաւերականութիւնը հաստատող լուրջ ուսումնասիրութիւնների համար հարուստ նիւթ, յաւելեալ մանրամասներ հաղորդող հաւաքագրուած աղբիւր, որն էլ իր հերթին վկայում է նման աշխատութիւնների արժեքաւորութեան աստիճանն ու ցանկալի անհրաժեշտութիւնը:
Իրանահայ ազգային գործիչ Լեւոն Ահարոնեանի հեղինակութեամբ վերջերս հայ ընթերցողի սեղանին դրուեց նման մի ստուարածաւալ երկհատորեակ՝ «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ ՕՐԵՐԸ» վերնագրով: Այն հեղինակի կենսագրական մենագրութիւնն է, որը հանդիսանալով հեղինակի կեանքի մանրազընին վերյուշը չի սահմանափակւում մէկ անձի ապրածի պատումով, այլ մանրամասն ներկայացնում է իրանահայ կեանքը: Պատմական հիմնաւոր ակնարկի միջոցով հեղինակը ներկայացնում ու փաստում է երկու հարեւան ժողովուրդների դարաւոր պատմական ժառանգութիւնը որտեղ հայերն ունեցել են իրենց մեծ աւանդն ու ներդրումը:
ՀԷՄՇԻՆ - HEMSHIN / ԴԱՒԱՆԱՓՈԽ ԵՒ ԾՊՏԵԱԼ ՀԱՅԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈԻՄ…
Չորեքշաբթի, 09 Նոյեմբեր 2011 10:23
Գեղանկարիչ Շմաւոն Շմաւոնեանի արուեստը ժամանակակից հայ գեղանկարչութեան մէջ ունի իր ուրոյն տեղն ու ասելիքը
ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆԻ՝ ԲԱՐՈՒ ԱՒԵՏՈՒՄԻ ԳՈՒՆԱՇԽԱՐՀԸ…
Շուշիի մզկիթները - Քաղաքակրթութիւն, որ ազգային հոգեկերտուածք է…
Ազգի մշակութաբանական, դաւանաբանական տիպին բնորոշ քաղաքակրթական զարգացումները՝ խօսում են վերջինիս ինքնութեան, նրա ազգային դիմագծի, ներքին արժեհամակարգի ու ժառանգականութեան մէջ տեղի ունեցող կատարելագործումների, զարգացումների, պատմութեան եւ իրականութեան մասին:
ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՒՆԵՂ ՎԿԱՆ…
ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ…
…Անգամ հարազատների մտապատկերում նա մնաց իբրեւ խստահայացք ու ուժեղ մի կին, ում ապրած կեանքն ու գործունէութիւնը տասնամեակների մշուշների միջից երեւակւում են, ինչպէս իր սիրելի Դիլիջանի մերթընդմերթ մշուշուող երկնակամարից փայլող արեւաշողը, նրա թողած գեղեցիկ լեգենդն իրենից դար անց անգամ խորհրդաւոր իշխանուհու՝ Մարիամ Թումանեան - Դոլուխանեանի տան՝
այսօր արդէն Հ. Շարամբէեանի անուան ժողովրդական արուեստի (թանգարան) կենտրոնի դռներն է բացում անծանօթ այցելուների առջեւ, ուր հրեշտակաթեւ հովանու տակ շարունակում է ապրել ու արարուել բարին… Հարիւրամեակների կենսագրութիւնն ունեցող Դիլիջան քաղաքի կենտրոնական Գետափ փողոցի վրայ գտնուող թանգարանի հնամեայ շէնքը յուշում է նրա տիրուհու մասին, ով ժամանակի յայտնի կանանցից մէկն էր, բարեխնամ մի ազնուականուհի, ով հաղորդակից էր իր հայրենիքի ու ազգի ճակատագրին:
Անահիտ Ցիցիկեան - 85 - ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏԱՒՈՐ ԱՐՈՒԵՍՏԱԿԻՐԸ…
…Նա ապրեց աթեիզմով ¥անաստուած¤ շնչող մի ժամանակաշրջան, մի երկրում, ուր ամբոխներին համախմբողը պայծառ ապագայի անտես տեսլականին ուղղուած յեղափոխական պաստառներից ամէնուր կախուած հրաման - կոչերն էին, յստակեցուած հասարակարգի կարմիր օրէնքներով…
… Ապրեց ու արարեց թողնելով ժականնմանակների բիրտ հրամայաերն անտեսող արուեստագէտի իր տեսակը, ով թէ իր կատարողական հարուստ կենսագրութեամբ, երաժշտագէտի ասելիքով ու հայ երաժշտական գործիքների պատմութեան ծագումնաբանութեան իր բացառիկ ու գնահատելի ուսումնասիրութեամբ, եղաւ հիմնադիրը նոր առարկայի…
Երեւանի Կոմիտասի անուան Կոնսերվատորիայում (երաժշտանոց) դասաւանդեց շուրջ հինգ տասնամեակ, աճեցնելով նոր մի սերունդ կատարողական ասպարէզում, շռայլօրէն նուիրելով իր անսպառ գիտական կարողութիւնները… Աշխարհի շատ երկրներում հնչեց նրա անզուգական ջութակը, մի քանի լեզուների վարժ տիրապետումի շնորհիւ քանի - քանի դասախօսութիւններ հնչեցրեց արտասահմանեան երկրներում՝ նուիրուած հայ երաժշտարուեստին…
Ազնուականուհու արտաքին ու ներքին հմայքով, իր ջութակին խոնարհուած հաւատաւոր արուեստակիրը՝ Անահիտ Ցիցիկեանը չսպասեց բարձրագոչ կոչումների ու պարգեւների, ապրեց մերձ արուեստի իր վերերկրային տիրոյթներին… Ապրեց իր ամէն մի օրը իբրեւ բարեպաշտ մի քրիստոնեայ՝ առանց իսկ դաւանաբանական փիլիսոփայութիւններով իր տեսակը ամրապնդող հաւատացեալի կրօնապաշտական արարողութիւնների…
Հաղարծին - ՆՈՐՈԳ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ ԵՒ ՀԱՒԱՏՈՎ…
Ասում են դարերով հնչած աղօթքներն են, որ սրբագործում ու լցնում են Աստծոյ տուն եկեղեցին նրա շնչով ու պարուրում այն խորհրդաւոր զօրութեամբ, որ կոչւում է ուխտ մարդու Աստծոյ միջեւ…
Այլ են պատմական եկեղեցիների ընկալումն ու նրանց պատերից ներս հոգեւորի հետ հաղորդակցուելու մարդկային զգացումները, նրանց հանդէպ ունեցած ակնածանքը, պաշտամունքն ու կապուածութիւնը: Պատմական յուշարձաններ, տուրիզմի զարգացմանը նպաստող արժէքներ լինելուց զատ այս հոգեւոր կառոյցներն հայ քրիստոնեայի մշտանորոգ հաւատի խորհրդանիշներն ու կենդանի վկաներն են, որոնք արժանի ուշադրութեան կարիք ունեն այսօր… Խոնարհուած, կիսաւեր վանքեր ու մատուռներ, ուր ժամանակին հնչել են պատարագ ու շարական՝ լեռնագագաթների վրայ կղզիացած դառնում են բնութեան մասնիկները, ծածկւում ծառերով ու բուսականութեամբ… Իսկ աղօթքները միշտ կենդանի են… Ու երեւի երկնային կամքի շնորհիւ էր նաեւ, որ Հայաստանի հրաշալի եկեղեցական կառոյցներից մէկը՝ Հաղարծինի վանահամալիրը հիմնովին վերանորոգուեց ու համալրուեց նաեւ կից հիւրատնով, դիլիջանեան գողտրիկ այս վայրը դարձնելով այցելուների համար աշխարհիկից կտրուելու եւ բնութեանը մերձենալու հրաշալի անկիւն, ուր մի քանի ժամերի ընթացքում կարող ես առնչուել բնութեան բոլոր երեւոյթներին միանգամից…
Վանահամլրիրում այցելուների ու զբօսաշրջիկների հոծ խմբերի կարելի էր հանդիպել անգամ վերանորոգման ընթացքում:
Բերքաշատի «Տիրամայրը»
Արմաւիրի մարզում գտնուող սահմանային Բերքաշատ գիւղի նորակառոյց եկեղեցին տեղաբնակ բարերարի՝ Խաչիկ Խաչատրեանի աստուածահաճոյ ձեռնարկումի շնորհիւ համայնքի կեանքում տեղի ունեցած վերջին եւ միակ արտառոց իրողութիւնն է գիւղի երկարամեայ կենսագրութեան մէջ:
Սուրբ Խաչ եկեղեցին ճարտարապետ Խաչիկ Դանիէլեանի հերթական աշխատանքներից է, ուր նրա հայեցի միտքը լիարժէքօրէն համապատասխանել ու բխել է հայ եկեղեցաշինութեան աւանդական ու դասական կանոններից: Մէկ տարի դեռ չկայ ինչ գործում է նորակերտ Սուրբ Խաչը, պատարագ, կնունք, հարսանիք, եկեղեցական ծէսեր ու հաւատացեալների կիրակնամուտեան մոմավառութիւններ… Արտաքին ամրութեան