Անահիտ Զուվալակեանի ներկայացրած ստեղծագործութիւններով իր ինքնատիպ ցուցադրութիւնների շարքն է լրացնում Շարամբէյեանի անուան Ժողովրդական արուեստի ստեղծագործական կենտրոնը, ուր «Հողի Աչքերով» խորագիրը կրող ցուցահանդէսը հայ կնոջ ստեղծագործ մտքի թռիչքի մասին է խօսում:
Նրան տրուած էր կերտելու հայոց հանճարների կերպար - պատկերները, ամբողջացնելու սեփական ազգի պատմութեան ոսկէ դարը եւ լցնելու այն մեծ վիհը, որ հայ գեղարուեստում մնացել էր անդէմ ու անշօշափելի…
Սայաթ Նովայի դիմանկարի ստեղծման նախնական գծանկարները ցոյց կուտան Հրաչեայ Ռուխկեանի մտայղացման յաջորդական քայլերը
ՀՐԱՉԵԱՅ ՌՈՒԽԿԵԱՆ… հանճարաց նաղաշը, ում ձեռքով ստեղծուեցին հայոց պատմիչների դիմանկարները, նրա ամենայայտնի ու անմահ ստեղծագործութիւններից մէկը եղաւ ու մնաց Սայաթ Նովան: Անմահ աշուղի, երգչի ու սիրերգուի կերպարը, միակն ու անկրկնելին մնաց, ընդունուածն ու սիրելին ժողովրդի կողմից, մեծ տարածում ստացած համոզիչ դիմանըկար… Ժամանակների բիրտ հրամայականների արդիւնքում, եթէ հայ մանուկն ու պատանին մնացին անհաղորդ՝ իրենց գեղարուեստի մեծերի անուններին ու նրանց ստեղծագործութիւններին, ապա ռուխկեանական վրձնի սքանչելի դիմանկարները նրան ծանօթ են հաստատապէս, դպրոցական դասագրքերից ու ստենդներից՝ ուր ամէն օր հայեացք - հայեացքի հանդիպել են ժամանակի մեծերն ու մատաղ սերունդը… «Ազատ Օրի» ընթերցողները ծանօթ են Հրաչեայ Ռուխկեան անուանը նրան նուիրուած «Հանճարաց նաղաշը» յօդուածից, որը բարի արձագանգների արժանացաւ: Վաստակաշատ հայ գեղանկարչին ու նրա ստեղծագործութեանը անդրադառնալու առիթ ստեղծեց նրա անմահ դիմանըկարներից ամենայարատեւն ու մնայունը՝ Սայաթ - Նովան՝ իր երեքհարիւրամեայ յոբելեանով: Զրոյցը Հրաչեայ Ռուխկեանի դստեր՝ ՀՀ ազգային ռատիոյի «Կամուրջ» հաղորդաշարի խմբագիր՝ Անահիտ Ռուխկեանի հետ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Սայաթ Նովայի դիմանկարի ստեղծման եւ նրա հեղինակի հարուստ կեանքից, վեր հանելով նաեւ անունն ու գործը սերունդներին կտակելու այսօրուան ուղղուած պահանջները, որոնք արժանի են պետական ուշադրութեան եւ որոշ օրէնքների վերանայման…
Սայաթնովեան շունչը ժամանակների մէջ թանձրանում է ինչպէս ազնուական գինին, նրա ակունքը, բառ ու հանգը սիրոյ ու կարօտի ազգայնացուած երանգ ունի, որը երեքհարիւրամեայ թնդութեամբ շարունակում է ապրել մեր ժողովրդի երակներում, հնչել նրա շուրթերից…Ըստ Ձեր պատմածների՝ օրօրոցի մօտ, մոր երգած քաղցրանուշ մեղեդիները գեղանկարչի մտապատկերում թողեցին մի անջնջելի կերպար, որ հետագայում պիտի դառնար մեծ աշուղի միակ ու անկրկնելի պատկերը, տիկին Անահիտ, արդեօք Ձեր հօր՝ Հրաչեայ Ռուխկեանի ստեղծած Սայաթ - Նովան մտացածի՞ն, թէ՞ գտնուած կերպար է…
…Անգամ հարազատների մտապատկերում նա մնաց իբրեւ խստահայացք ու ուժեղ մի կին, ում ապրած կեանքն ու գործունէութիւնը տասնամեակների մշուշների միջից երեւակւում են, ինչպէս իր սիրելի Դիլիջանի մերթընդմերթ մշուշուող երկնակամարից փայլող արեւաշողը, նրա թողած գեղեցիկ լեգենդն իրենից դար անց անգամ խորհրդաւոր իշխանուհու՝ Մարիամ Թումանեան - Դոլուխանեանի տան՝
այսօր արդէն Հ. Շարամբէեանի անուան ժողովրդական արուեստի (թանգարան) կենտրոնի դռներն է բացում անծանօթ այցելուների առջեւ, ուր հրեշտակաթեւ հովանու տակ շարունակում է ապրել ու արարուել բարին… Հարիւրամեակների կենսագրութիւնն ունեցող Դիլիջան քաղաքի կենտրոնական Գետափ փողոցի վրայ գտնուող թանգարանի հնամեայ շէնքը յուշում է նրա տիրուհու մասին, ով ժամանակի յայտնի կանանցից մէկն էր, բարեխնամ մի ազնուականուհի, ով հաղորդակից էր իր հայրենիքի ու ազգի ճակատագրին:
Մայրաքաղաք Երեւանի պատմական թաղամասերից է Կոնդը: Քաղաքի կեդրոնական
հատուածում, բարձրադիր բլուրի վրայ ուս-ուսի, տանիք-տանիքի յենուած
ծաւալուել է թաղամասը, որի պատմութեան մաշուած էջերը կարող ես թերթել
ուղղակի քայլելով նրա արեւելեան, կամարակապ, հողածածկ ու հին փողոցներ
յիշեցնող նեղլիկ, դար ու փոս ընկած քարքարոտ փողոցներով: Ամէն մի տան
ծեփաթափ տանիքի տակ մի անիմանալի ու վաղուց մոռացուած պատմութիւն կայ:
ՆՈՐՈԳ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ ԵՒ ՀԱՒԱՏՈՎ...
ՎԵՐԱՆՈՐՈԳՒԵՑ ՀԱՂԱՐԾԻՆԻ ՎԱՆԱՀԱՄԱԼԻՐԸ
Արմինէ Մելիք-Իսրայէլեան
Պատմական յուշարձաններ. տուրիզմի զարգացմանը նպաստող արժէքներ լինելուց զատ այս հոգեւոր կառոյցները հայ քրիստոնեայի մշտանորոգ հաւատի խորհրդանիշներն ու կենդանի վկաներն են, որոնք արժանի ուշադրութեան կարիք ունեն այսօր... Խոնարհւած, կիսաւեր վանքեր ու մատուռներ, ուր ժամանակին հնչել են պատարագ ու շարական՝ լեռնագագաթների վրայ կղզիացած դառնում են բնութեան մասնիկները, ծածկւում ծառերով ու բուսականութեամբ... Իսկ աղօթքները միշտ կենդանի են... Ու երեւի երկնային կամքի շնորհիւ էր նաեւ, որ Հայաստանի հրաշալի եկեղեցական կառոյցներից մէկը՝ Հաղարծինի վանահամալիրը հիմնովին վերանորոգւեց ու համալրւեց նաեւ կից հիւրատնով, դիլիջանեան գողտրիկ այս վայրը դարձնելով այցելուների համար աշխարհիկից կտրւելու եւ բնութեանը մերձենալու հրաշալի անկիւն, ուր մի քանի ժամերի ընթացքում կարող ես առնչւել բնութեան բոլոր երեւոյթներին միանգամից... Վանահամալիրրում այցելուների ու զբօսաշրջիկների հոծ խմբերի կարելի էր հանդիպել անգամ վերանորոգման ընթացքում:
Հաղարծին - ՆՈՐՈԳ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ ԵՒ ՀԱՒԱՏՈՎ…
Ասում են դարերով հնչած աղօթքներն են, որ սրբագործում ու լցնում են
Աստծոյ տուն եկեղեցին նրա շնչով ու պարուրում այն խորհրդաւոր զօրութեամբ,
որ կոչւում է ուխտ մարդու Աստծոյ միջեւ…
Այլ
են պատմական եկեղեցիների ընկալումն ու նրանց պատերից ներս հոգեւորի հետ
հաղորդակցուելու մարդկային զգացումները, նրանց հանդէպ ունեցած ակնածանքը,
պաշտամունքն ու կապուածութիւնը: Պատմական յուշարձաններ, տուրիզմի
զարգացմանը նպաստող արժէքներ լինելուց զատ այս հոգեւոր կառոյցներն հայ
քրիստոնեայի մշտանորոգ հաւատի խորհրդանիշներն ու կենդանի վկաներն են, որոնք
արժանի ուշադրութեան կարիք ունեն այսօր… Խոնարհուած, կիսաւեր վանքեր ու
մատուռներ, ուր ժամանակին հնչել են պատարագ ու շարական՝ լեռնագագաթների
վրայ կղզիացած դառնում են բնութեան մասնիկները, ծածկւում ծառերով ու
բուսականութեամբ… Իսկ աղօթքները միշտ կենդանի են… Ու երեւի երկնային կամքի
շնորհիւ էր նաեւ, որ Հայաստանի հրաշալի եկեղեցական կառոյցներից մէկը՝
Հաղարծինի վանահամալիրը հիմնովին վերանորոգուեց ու համալրուեց նաեւ կից
հիւրատնով, դիլիջանեան գողտրիկ այս վայրը դարձնելով այցելուների համար
աշխարհիկից կտրուելու եւ բնութեանը մերձենալու հրաշալի անկիւն, ուր մի
քանի ժամերի ընթացքում կարող ես առնչուել բնութեան բոլոր երեւոյթներին
միանգամից… Վանահամլրիրում այցելուների ու զբօսաշրջիկների հոծ խմբերի կարելի էր հանդիպել անգամ վերանորոգման ընթացքում: -
Եկեղեցին մնաց գործող, նրա դռները միշտ բաց են ուխտաւորների ու
այցելուների համար, - ասում է Հրայր քահանայ Բեջանեանը, ով սպասարկում է
Նոյեմբերեանի տարածաշրջանն ու ժամանակաւոր նաեւ Հաղարծինի վանահամալիրը եւ
սիրով պատասխանեց մեր հարցերին:
Անահիտ Ցիցիկեան - 85 - ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԵՒ ՀԱՒԱՏԱՒՈՐ ԱՐՈՒԵՍՏԱԿԻՐԸ…
…Նա ապրեց աթեիզմով ¥անաստուած¤ շնչող մի ժամանակաշրջան, մի
երկրում, ուր ամբոխներին համախմբողը պայծառ ապագայի անտես տեսլականին
ուղղուած յեղափոխական պաստառներից ամէնուր կախուած հրաման - կոչերն էին,
յստակեցուած հասարակարգի կարմիր օրէնքներով…
… Ապրեց ու արարեց թողնելով ժամանակների բիրտ հրամայականներն
անտեսող արուեստագէտի իր տեսակը, ով թէ իր կատարողական հարուստ
կենսագրութեամբ, երաժշտագէտի ասելիքով ու հայ երաժշտական գործիքների
պատմութեան ծագումնաբանութեան իր բացառիկ ու գնահատելի ուսումնասիրութեամբ,
եղաւ հիմնադիրը նոր առարկայի… Երեւանի
Կոմիտասի անուան Կոնսերվատորիայում (երաժշտանոց) դասաւանդեց շուրջ հինգ
տասնամեակ, աճեցնելով նոր մի սերունդ կատարողական ասպարէզում, շռայլօրէն
նուիրելով իր անսպառ գիտական կարողութիւնները… Աշխարհի շատ երկրներում
հնչեց նրա անզուգական ջութակը, մի քանի լեզուների վարժ տիրապետումի շնորհիւ
քանի - քանի դասախօսութիւններ հնչեցրեց արտասահմանեան երկրներում՝
նուիրուած հայ երաժշտարուեստին… Ազնուականուհու
արտաքին ու ներքին հմայքով, իր ջութակին խոնարհուած հաւատաւոր
արուեստակիրը՝ Անահիտ Ցիցիկեանը չսպասեց բարձրագոչ կոչումների ու
պարգեւների, ապրեց մերձ արուեստի իր վերերկրային տիրոյթներին… Ապրեց իր
ամէն մի օրը իբրեւ բարեպաշտ մի քրիստոնեայ՝ առանց իսկ դաւանաբանական
փիլիսոփայութիւններով իր տեսակը ամրապնդող հաւատացեալի կրօնապաշտական
արարողութիւնների…
Իրանահայ ազգային գործիչ Լեւոն Ահարոնեանի հեղինակութեամբ վերջերս հայ ընթերցողի
սեղանին դրուեց նման մի ստուարածաւալ երկհատորեակ՝ «ՓՈԹՈՐԿՈՏ ԿԵԱՆՔԻՍ
ՕՐԵՐԸ» վերնագրով: Այն հեղինակի կենսագրական մենագրութիւնն է, որը
հանդիսանալով հեղինակի կեանքի մանրազնին վերյուշը չի սահմանափակւում մէկ
անձի ապրածի պատումով, այլ մանրամասն ներկա-յացնում է իրանահայ կեանքը:
Ստեղծագործական բուռն տարերք, բնութեան հմայքն ու գաղտնիքները վերծանելու համառ պայքար, որ գեղանկարիչ Համլետ Ասատրեանի ամէն մի աւարտուն ստեղծագործութեան իրականութեան հետ մէկտեղ վաւերականացնում
է ստեղծագործողի անհատականութիւնն արուեստում, որը նրա վրձնագիր երգն է՝
իր հայրենի եզերքի, նրա բնաշխարհի հանդէպ անսահման սիրոյ մասին…
Դիլիջանեան թարմութիւնն ես զգում, նրա բնանկարներին նայելիս, ուր ապրում է մի իրական աշխարհ,
որին արարչաստեղծ մղումով դարձրել են անթարթ ակնթարթ ու հարահոս
ժամանակի գոյները կամարել են գեղանկարիչ Ասատրեանի կտաւներին
կենսասիրութեամբ ու լաւատեսական տրամադրութիւններով հարուստ
վրձնահարուածներ:
Նրա արվեստը բնության գունային տարերքի հարատև փոփոխականության մեջ մնայուն գեղեցիկի շերտերը պեղելու ու վերարտադրելու վրձնակերտ զրույցն է` մարդ - բնություն - արվեստ եռակողմ հարաբերության բյուրեղացած վերապատկերպումը, ուր Հրաչ Հայրապետյան գեղանկարչի ասելիքը նմանվում է բնության հնչեղ մի արձագանքի` ակվարելի, յուղաներկի, պաստելային երանգների ու անգամ գծանկարների մեջ: Իր ծննդավայրի, Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` Դիլիջանի բնաշխարհի ազդեցությունն է, որ դեռ մանկության օրերից ապագա նկարչի մեջ թանձրացրեցին գույնի ու պատկերի միջոցով ապրումների ու տրամադրությունների ներքին հնչյունները տեսանելի դարձնելու կարողությունը, որը հղկվեց ու հարստացավ վարպետի` ժողովրդական նկարիչ Վանիկ Շարամբեյանի շնչի տակ: